Ալիևը 1.000.000.000 նավթադոլարանոց բյուջեով բանակ է սարքել, բայց ԼՂՀ ցանկացած պաշտպանական շրջան կարա մինիմալ զոհերով, առանց ռեզերվիստների այդ միլիարդանոց բյուջեով բանակը հողին հավասարեցնել: Վերջերս մի հոդված էի կարդում, որտեղ գրված էր, որ ռազմական սպեցիալիստների գնահատականներով՝ ՀՀ բանակն ավելի մարտունակ է, քան Ադրբեջանինը, դա չհաշված՝ ԼՂՀ բանակը: Այնտեղ ինչ-որ կոնկրետ թվեր էին նշված, հիմա չեմ հիշում, բայց փաստն այնպիսինն է, որ մեր բանակն առանց այդպիսի մեծ բյուջեի ավելի համախմբված ու ավելի զորեղ է, քան ադրբեջանցիներինը: Ինչքան էլ փող տան, զենքեր առնեն, մեկ է՝ եթե կռիվ սկսվի կռվի դաշտում, էդ սաղ զենքերը թողնելու են ու փախչեն: Հենց 90-ականների պատերազմի ժամանակ էլ էր այդպես: Իրանք էլի բյուջեով մեզնից շատ ավելի առաջ էին, քան նույնիսկ հիմա, արդյունքը, գիտենք, ինչ եղավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել