sharm-el-sheikhAraratnews.am-ը գրում է.

Շարմ էլ Շեյխի օդանավակայանի փոխտնօրեն Հանի Ռամզին հայտարարել է, որ դեպի Շարմ էլ Շեյխ չվերթներ  իրականացնող  ռուսական  բոլոր ընկերությունները շարունակում են պարբեական թռիչքները, հաղորդում է RIA Novosti-ն:

«Ռուսաստանցիները պարբերական չվերթներ են իրականացնում` չնայած այն բանին, որ ավիավթարում Ռուսաստանի քաղաքացիներ են զոհվել: Ուշացումներ և չվերթների ադարացումներ չկան: Նրանք շարունակում են թռչել առանց վաղաժամ հետևություններ անելու` սպասելով կոմիտեի վերջնական եզրակացությանը»,- ասել է Ռամզին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել