Ի՞նչ եք կարծում՝ ինչ գաղտնիքներ են թաքնված 16-րդ դարի այս արձանի ներսում։ Բացի նրանից, որ այն յուրահատուկ տեսք ունի և ճարտարապետական գլուխգործոց է, այն նաև շատ պրակտիկ կառույց է, քանի որ դրա ներսում սենյակներ կան։ Ուշագրավ է նաև այն, որ արձանը հին լեգենդներից ու առասպելներից ինչ-որ աստվածություն է հիշեցնում։

10 մետրանոց այս հսկան պատրաստված է լեռնային ապարներից։ Այն պատկերում է մի հսկայի, ով նստած է վիշապի վրա, որի բերանից ջուր է գալիս։ Այն նախագծել է քանդակագործ Ջովաննի դա Բոլոնիան Ֆլորենցիայից, և նրա մտահղացմամբ՝ այս արձանը խորհրդանշում է իտալական Ապենինյան լեռնաշղթան։

Զարմանալի է, բայց քանդակագործը կարողացավ այս գլուխգործոցի մեջ նաև սենյակներ ներդնել, որոնք պետք է կացարան դառնային։ Արձանի գլխի մեջ տեղադրված էր բուխարի, ու երբ այն խցանվում էր, հսկան վեր էր ածվում կրակ ժայթքող հրեշի, որովհետև դրա գլխի միջից ծուխ էր դուրս գալիս։

Չնայած այս զարմանալի հայտնագործությանը՝ արձանը չփակեցին, ու տուրիստներն ազատորեն մուտք են գործում դրա մեջ։ Կարելի է ասել, որ այդ սենյակների ի հայտ գալուց արձանի պոպուլյարությունը միայն աճեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել