4124408Ուրբաթ Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Սյոդերմալմ շրջանում, հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին իր էլեկտրոնային տարբերակում հայտնում է Aftonbladet թերթը:

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատներ, որոնք փակել են մերձակա փողոցները: Տուժածների մասին տեղեկություն չկա:

«Պարզվում են կատարվածի պատճառները»,- լրագրողներին ասել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ալբին Բերգը:

«Պայթյունը, ըստ ամենայնի, հանցավոր բնույթ չունի»,- իր կայքում հայտնում է տեղի ոստիկանությունը:

«Ոստիկանությունը կապվել է բնակարանի տիրոջ հետ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Շենքում հանցագործության նշաններ չկան: Ոստիկանությունն առայժմ տեղի ունեցած պայթյունի բացատրություն չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել