Միշտ ուզում էի ասել, հարմար առիթ չէր լինում: Հարգելիներս, ուշադրություն դարձրե՞լ եք, որ այս ֆեյսբուքյան էջերը, որոնք բոլորիս լայքերը հավաքում են, դարձել են թելադրող: Սկսել են գերիշխել բացիկները, մի նախադասությամբ մակագրված տարատեսակ լուսանկարները: Մտածելու տեղիք է տալիս անկեղծ ասած: Այստեղից, այնտեղից վերցված ուրիշի մտքերը, երբեմն հեղինակներին խառնելով, գրվում են լուսանկարի վրա ու տարածվում: Դե փոքրիկ բան է, կարծես չենք նկատում, ձեռքի հետ կարդում, անցնում ենք առաջ: Բայց դրա արդյունքում մարդիկ դադարում են մտածել: Հիմա կասեք էլի սկսեց))) Բայց տեսեք՝ մենք առաջ գիրքը մինչև վերջ էինք կարդում կամ ամբողջ ֆիլմն էինք նայում, որ հասկանանք իրականում երեք-չորս նախադասությամբ ձևակերպման ենթակա հիմնական իմաստը, հիմա դրանք ուղղակի մատուցված են: Վերջերս շատացել են բողոքները, որ երկար եմ գրում: Ախր ճիշտն ասած ես չեմ գրում, որ անպայման բոլորը կարդան: Ես «հին» մարդ եմ, ուզում եմ, որ արտահայտություններս վերլուծեք, նոր հասկանաք, թե ինչ էի ուզում ասել իրականում: Գրում եմ միայն ապրած ու զգացած բաներ, աֆորիզմաստեղծ չեմ: Պարզ է, ես չեմ ասում նման բաներ մի կարդացեք կամ մի տարածեք: Ես ինքս դրանք սիրում եմ ու ինքս էլ մակագրված նկարներ եմ դնում: Ուղղակի ասում եմ, մի ալարեք, կարդալը լավ բան է, հասկանում եմ` պարապ չեք, բայց այնուամենայնիվ...
Դե, իսկ գրածներիս ծավալից դժգոհող բարեկամներիս էլ ասեմ, հեչ մի նեղվեք, ուղղակի անցեք առանց կարդալու ;)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/491436994212916
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել