Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ցամաքային գործողություն ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Էրբիլ կատարած այցի ժամանակ տվյալ թեմայի շուրջ արած հայտարարությունում չի օգտագործել «ցամաքային գործողություն» արտահայտությունը։
Բիլգիչը դրա հետ մեկտեղ նկատել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կարող են ընդունվել ամենատարբեր որոշումներ, և որ դրանց շրջանակներում կարող են ձեռնարկվել ամեն տիպի գործողություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել