02_MALPE-krME--1200x900@Quotidiano_Inside_Italy-WebԻտալիայի իշխանությունները ավիաընկերություններին կոչ են արել խստացնել չվերթերի անվտանգության միջոցառումները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով քաղավիացիայի աղբյուրներին։

Նշվում է, որ քաղավիացիայի վարչության խնդրանքով իտալացի ավիափոխադրողներն ուժեղացնում են սեփական ստուգումներն օդանավակայաններում որպես նախազգուշական միջոցառում։

Սա կապված է Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի աղետի պատճառների հետաքննության հետ։

Այսօր ավելի վաղ Ճապոնիան խորհուրդ էր տվել իր զբոսաշրջիկներին А321-ի վթարից հետո Շարմ Էլ-Շեյխ չթռչել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել