Panorama.am-ը գրում է.
Խաղողի մթերման գործընթացը գրեթե ավարտվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ շեշտելով, որ տարին ռեկորդային էր բազմաթիվ առումներով:
«Խաղողի ռեկորդային ծավալներ, դրա հետ մեկտեղ արտահանման ծավալների ռեկորդային նվազում, ինչպես նաև բերքահավաքի ռեկորդային խոնավ սեզոն»,-նշեց Ավագ Հարությունյանը:
Նաև ասաց, որ դեռևս վերջնական պաշտոնական թվերը չեն հրապարակվել, սակայն գրանցվել է մոտավորապես 310 հազար տոննա խաղողի բերք՝ 17 հազար հեկտարից, իսկ արտահանման բնագավառում 30-50 տոկոս անկում կա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/economy/2015/11/06/a-harutyunyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



