Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ, հաղորդում է Dogan-ը:

Ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ի առավոտյան՝  G20 գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

Ձերբակալման մանրամասները չեն հաղորդվում:

G20 գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Թուրքիայի Բելեկ քաղաքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել