Սնանկացման և մենաշնորհային գործընթացում է ձկնարտադրությունը. ԱթոյանPanorama.am-ը գրում է.

Ձկնարտադրության ներկայիս վիճակը անմխիթար է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն հ/կ նախագահ Արթուր Աթոյանը՝ անդրադառնալով ոլորտի ներկա վիճակին:

«Վիճակը գնալով բարդանում է: Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ 2013-14 թվականներին աճենք արձանագրել, բայց ոչինչ չի ասում 2015-ի մասին: Նրանք իրենց առջև դրած խնդիրը մեկ մետրից ավելի չեն տեսել: ԳՆ կամ իրավիճակին չի տիրապետում կամ չի ցանկանում տիրապետել»,-ասաց Աթոյանը՝ նշելով, որ նախարարություն ուղարկած իր 17 գրությունները մինչ օրս անպատասխան են մնացել: 

Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն հ/կ նախագահի խոսքերով, նախարարությունից ասում են, որ ռուբլու արժեզրկումը բացասաբար չի անդրադարձել ձկնարտադրության վրա, բայց ինչպես կարող է չանդրադառնալ, եթե մեր հիմնական շուկան Ռուսաստանն է. «Դա անհեթեթություն է: Եթե բացասաբար չի անդրադարձել, ինչո՞վ է պայմանավորված ներքին շուկայի բեռնվածությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել