8  «Every Breath You Takе», Սթինգ (1983թ․)

Սթինգի ամենախոշոր հիթը համարվող «Every Breath You Take»-ը գրվել է 1983թ․-ին։ Երգն 8 շաբաթ շարունակ գտնվել է «Բիլբորդի թեժ 100-յակի» առաջին հորիզոնականում։ Այն նոր շունչ ստացավ 1997թ.-ին այն բանից հետո, երբ «Puff Daddy»-ին թողարկեց երգի իր տարբերակը՝ «I՝ll Be Missing You»՝ նվիրված վաղամեռիկ Notorious BIG-ին։ Puff Daddy-ի տարբերակն արժանացավ Գրեմմիի և դարձավ պատմության մեջ ամենավաճառվող սինգլներից մեկը՝ ամբողջ աշխարհում վաճառվելով 7 միլիոն օրինակով։ Այս երգի բերած եկամուտը կազմում է Սթինգի գործունեության ընթացքում ձեռք բերած ողջ եկամտի ¼ մասը։ Այսօր այն օրական 2000 դոլարի եկամուտ է ապահովում Սթինգի համար։

 7  «Santa Claus Is Coming To Town», Հեվեն Ջիլսփայր և Ֆրեդ Կութս (1954թ․)

Ջիլսփայրն ու Կութսը երգը գրել են 1954թ.-ին։ Երգի թողարկման օրն ավելի քան 100,000 օրինակ է պատվիրվել մարդկանց կողմից, ու ընդամենը մի քանի օրվա ընթացքում պատվիրվել են 400,000 օրինակներ։
Երգը կատարվել է տարբեր հեղինակների կողմից երաժշտական տարբեր ժանրերում։ Երգի ամենանշանակալի կատարողներից են Մրայա Քերին ու Բրյուս Սփրինգսթինը։ Մինչ այժմ տոնական այս երգը մոտավորապես 27 միլիոն դոլար եկամուտ է գրանցել։

 6  «Stand By Me», Բեն Ի Քինգ, Ջերրի Լիբեր և Մայք Սթոլեր (1961թ․)

«Stand By Me» երգն ինքն իրենով հայտնի էր, սակայն այն նոր շունչ ստացավ Սթիվեն Քինգի «Stand By Me» ֆիլմում օգտագործվելուց հետո։ Դրանից 20 տարի անց 1986թ.-ին նկարահանված ֆիմի շնորհիվ այն հայտնվեց երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում։ Ենթադրաբար երգի վերնագիրը գրվել է՝ ոգեշնչվելով Սեմ Կուկի կողմից գրված «Stand By My Father» հոգևոր երգից։ Երգի հոգևոր տարբերակը կատարվել է «The Soul Stirrers» խմբի կողմից։ Մինչ այժմ «Stand by Me»-ի ավելի քան 400 տարբեր ձայնագրություններ կան՝ կատարված տարբեր արտիստների կողմից։ Երգը մոտավորապես 27 միլիոն դոլարի եկամուտ է գրանցել։

 5  «Unchained Melody», Ալեքս Նորթ և Հայ Զարեթ (1955թ․)

Ալեքս Նորթը և Հայ Զարեթն այս երգը գրել են պակաս հայտնի «Unchained» ֆիլմի համար 1955թ.-ին։ Չնայած ֆիլմն այնքան էլ մեծ հաջողություն չգրանցեց, երգը դարձավ ամենաշատ երգված երգերից մեկը։ Այն երգվել է ավելի քան 650 տարբեր արտիստների կողմից։ 1965թ.-ին «the Righteous Brothers»-ի կողմից կատարված տարբերակը դարձավ ամենահայտնի տարբերակը։ Երգը նոր շունչ ստացավ 1990թ.-ին, երբ օգտագործվեց Դեմի Մուրի և Պատրիկ Սուեյզիի մասնակցությամբ նկարահանված «Ghost» օսկարակիր ֆիլմում։ Երգի մոտավոր եկամուտը կազմում է 27.5 միլիոն դոլար։

 4  «Yesterday», Ջոն Լենոն և Փոլ Մկքարթնի (1965թ․)

Ջոն Լենոնն ու Փոլ Մկքարթնին «Բիթլզ» խմբի երգահանններն էին։ Խմբի մեկնարկից ի վեր նրանք պայմանավորվել էին երգերի հեղինակային իրավունքը կիսել 50/50՝ անկախ նրանից, թե նրանցից ով ավելի կամ պակաս ներդրում կունենար երգի մեջ։ Այս պայմանավորվածության պատճառով Լենոնը նույնպես հեղինակային իրավունք է ձեռք բերել այս երգի համար, սակայն երգն ամբողջովին հեղինակվել է միայն Մկքարթնիի կողմից։

«Yesterday»-ը կարող էր դառնալ ռադիոյով երկրորդ ամենաշատ հնչած երգը։ Այն կատարվել է ավելի քան 2200 տարբեր արտիստների կողմից։ Յոկո Օնոն՝ Ջոն Լենոնի միակ ժառանգը, ստացել է երգի շնորհիվ վաստակած միլիոնավոր դոլարների եկամուտը։ Երգի ողջ եկամուտը մոտավորապես հաշվարկվում է 30 միլիոն դոլար։

 3  «You՝ve Lost That Feeling», Բերրի Մեն, Սինտիա Ուեյլ և Ֆիլ Սպեկտեր (1964թ․)

Բերրի Մենը և իր կինը՝ Սինտիա Ուեյլը, լեգենդար պրոդյուսեր և սպանության համար դատապարտված Ֆիլ Սպեկտերի հետ միասին ստեղծեցին «You՝ve Lost That Feeling» երգը։ Այն մեծ հիթ դարձավ «The Righteous Brothers» կողմից ձայնագրվելուց հետո։ Այն նոր շունչ ստացավ 1986թ.-ին, երբ ներառվեց «Top Gun» ֆիլմում, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Թոմ Քրուզը։ Երգը կատարվել է ավելի քան 2200 տարբեր արտիստների կողմից և դարձել ռադիոյով ամենաշատ հնչած երգերից մեկը պատմության մեջ։ Երգը մոտավորապես 32 միլիոն դոլարի եկամուտ է բերել։

 2  White Christmas, Ինրվինգ Բեռլին (1940թ․)

«White Christmas» երգն ամանորյա ամենագեղեցիկ երգերից մեկն է, որը գրվել է ռուսաստանցի հրեա գաղթական Իրվին Բեռլինի կողմից։

Չնայած այս երգը կատարել են բազմաթիվ արտիստներ, ամենահայտնի տարբերակը Բինգ Քոսբիի տարբերակն է։ Քոսբիի տարբերակը երգի ամենավաճառվող տարբերակն է։ Ամբողջ աշխարհում վաճառվել է դրա 100 միլիոն օրինակ։ Մինչև այսօր այն մնում է ամենաշատ հնչող ու ամենասիրված ամանորյա երգերից մեկն աշխարհում։ Երգը մոտավորապես 36 միլիոն դոլարի եկամուտ է բերել։

 1  «Happy Birthday», Հիլլ քույրեր (1893թ.)

Հիլլ քույրերը մանկապարտեզի խմբակում երեխաների ծննդյան տարեդարձերին երգելու համար երգի կարիք ունեին 1893թ.-ին։ Քույրերը գրեցին «Happy Birthday» երգը, և 120 տարի անց էլ մենք դեռ երգում ենք այն։ Տարիների ընթացքում երգի հանդեպ սեփականությունը մի քանի անգամ փոխվել է։ 1990թ.-ին «Warner Chappell» երաժշտական հոլդինգի ընկերությունը գնեց երգի հանդեպ իրավունքները 15 միլիոն դոլարով։

Այսօր «Happy Birthday»-ն օրական 5000 դոլար եկամուտ է բերում՝ տարեկան 2 միլիոն դոլար։ Ֆիլմում կամ հեռուստատեսությամբ երգի օգտագործումը 25,000 դոլար արժե։ Չեք հավատա, սակայն երգը միմյանց բարեկամ չհանդիսացող մարդկանց մեծ խմբում երգելն անօրինական է համարվում։ Երգը մոտավորապես 50 միլիոն դոլարի եկամուտ է բերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել