«Վիետնամի սոցիալիստական հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, պարզվում է, իր հավատարմագրերը ստանալուց հետո տարել է նոտարի մոտ՝ վավերացնելու և Վիետնամում նոտարով հաստատած հավատարմագրեր է ներկայացրել։

Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ կապված սույն զավեշտական պատմությունը, պարզվում է, ՀՀ դիպկորպուսում «լայն քննարկման առարկա է դարձել»։ Ռաիսա Վարդանյանը, ի դեպ, ՀՀ ամենահարոատ դեսպաններից մեկն է. «ՀԺ»–ն գրել էր, որ նա նախորդ տարի 250 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 3 բնակարան Է գնել և այսպիսով, արդեն 8 բնակարան ունի։ Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա, 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս, 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն դոլար և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար։ Դեսպանի տարեկան աշխատավարձը 38 808 դոլար է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել