NASA-ի մասնագետները հրապարակել են Մարսի մթնոլորտի նոր հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են Maven զոնդից ստացված տվյալների հիման վրա: Այս մասին գրում է BBC-ն:
Գիտնականների կարծիքով՝ Մարսի խիտ մթնոլորտի անհետացման մեջ մեղավոր են Արևի արտանետած մասնիկների հոսքերը, որոնք հայտնի են որպես Արեգակնային քամի:
Արեգակնային քամու արագությունը կազմում է ժամում մոտ մեկուկես միլիոն կիլոմետր, ինչի պատճառով այն ամեն վայրկյան Մարսի մթնոլորտից ցրում է մոտ 100 գրամ տարբեր գազեր:
Ըստ գիտնականների՝ Մարսի խիտ մթնոլորտը անհետացել է դեռևս մոտ 4 մլրդ տարի առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել