Ադրբեջանում՝ Բաքվի Սաբունչուի շրջանում, իսլամիստների մի խումբ նոյեմբերի 5-ի երեկոյան բողոքի ցույց է անցկացրել, երբ «Մուսուլմանների միասնության շարժում» կազմակերպության նախագահի տեղակալ Էլչին Գասըմլըին ձերբակալել են:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, Գասըմլըի ձերբակալման պատճառը վերջինիս՝ իսլամիստական տրամադրություններով հայտնի Նարդարան ավանի մզկիթում կայացած, տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված սուր քննադատություններով ելույթն է: Նկատենք, որ ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի էր ենթարկվել աստվածաբան, Գասըմլըի գաղափարակից Թալե Բահիրզադեն, ինչն էլ հենց հիմք է հանդիսացել սույն ելույթի համար:
Երեկոյան ժամերի տվյալներով՝ իսլամիստների խմբերը շրջափակել են այն ոստիկանական բաժանմունքը, որտեղ պահվում է Գասըմլըն՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան: Ադրբեջանի ՆԳՆ զորքերն իրենց հերթին փակել են դեպի բաժանմունք տանող ճանապարհները:
Արդեն իսկ հայտնի է 20 ձերբակալվածների մասին:
Ադրբեջանական Musavat.com կայքը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից:
Նյութի աղբյուր՝ http://www.animargaryan.org/2015/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել