Պարզվում է, որ, եթե հաճախ ու չափից շատ ներարկումներով հաստացնեն շուրթերը, հնարավոր է դժբախտություն պատահի։
Օրինակ՝ այս 30–ամյա բրիտանուհին մի քանի տարի շարունակ տարված էր ներարկումներով։ Բանն այն է, որ այդ ներարկումների էֆեկտը ժամանակավոր բնույթ է կրում, և կես կամ մեկ տարի անց պետք է կրկնել կուրսը։ Եվ ահա, մեր հերոսուհին կրկնում էր կուրսերը 8 տարի շարունակ։ Եվ արդյունքում ստացվեց այնպես, որ ստորին շուրթն ուղղակի պայթեց։ Դա բավական ցավոտ վնասվածք է և կբուժվի այն դեպքում, երբ ներսի ողջ ներարկածը դուրս կգա։ Իսկ դա ամենաքիչը մի քանի շաբաթ կտևի։
Այժմ տիկինը ողջ օրը համացանցում հորդորում է մյուս կանանց, որպեսզի նրանք չկրկնեն իր սխալը, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել են ներարկել, ապա անեն դա խիստ անհրաժեշտության դեպքում և քիչ չափաբաժնով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



