Երգչուհի Ադելը հայտնի է ոչ միայն իր հիթերով: Դեղին մամուլը պարբերաբար քննարկում է աստղի մարմնակազմությունը, որը հեռու է մոդելային չափանիշներից: Ի դեպ, երգչուհին գեղեցկության ստանդարտների և սեփական կերպարի նկատմամբ ունի իմաստուն վերաբերմունք:
Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում նա կատակել է, «հաճախ ես կասկածում եմ, թե այդքան հաջողակ կլինեի, եթե չափսերով ավելի փոքր լինեի»:

«Ինձ թվում է, որ ես մարդկանց հիշեցնում եմ իրենց մասին: Ոչ թե այն բանի համար, որ յուրաքանչյուրն ունի իմ չափսերը, այլ որովհետև ես կատարյալ չեմ: Իսկ ԶԼՄ-ները, ինձ թվում է փորձում են հայտնի մարդկանց ներկայացնել կատարյալ, անհասանելի և անձեռնմխելի»,- ասել է երգչուհին:

Ադելն ասել է, որ մտադիր չէ «կատարյալ պարամետրերի» պատճառով ընկնել հիստերիայի մեջ: «Ես տեսել եմ մարդկանց, որոնց կյանքը կախված է եղել դրանից: Նրանց, ովքեր ցանկացել են նիհարել, կամ ունենալ ավելի մեծ կուրծք, և դա ինչպես է նրանց դարձրել հաշմանդամ ՝ ես դա չեմ ուզում իմ կյանքում տեղի ունենա»,- հավելել է Ադելը:




