Ամերիկուհի 16-ամյա Ջեսիկա Սթիվենսը ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից: Նա ուրախ և էներգիայով լի աղջիկ էր, մեծացել էր մեծ համերաշխ ընտանիքում՝ երկու փոքր քույրերի հետ: Բայց մի օր փորձանք տեղի ունեցավ. Ջեսիկան ծանր հիվանդացավ:

Ամեն ինչ սկսվեց լվի խայթոցից, որին աղջիկը սկզբում նույնիսկ ուշադրություն չդարձրեց: Լվին անմիջապես հեռացրեցին, բայց խայթոցի հատվածի քորն օրեցօր ուժեղանում էր, իսկ կարմրությունն ավելանում էր:

Գրգռվածությունը տարածվեց մաշկի այլ հատվածներ, և բժիշկները ոչինչ չէին կարողանում անել: Օրեցօր ցավն ուժեղանում էր…

Ջեսիկայի մոտ Զուդեկի համախտանիշ հայտնաբերեցին, կամ ինչպես այլ կերպ են ասում՝ համալիր շրջանային ցավային համախտանիշ: Աղջկա մոտ այդ հիվանդության սրացված ձևն էր: Նրա նյարդային համակարգը հիվանդագին էր արձագանքում ամենափոքր գրգռիչներին: Նույնիսկ արևի լույսը, բարձր ձայներն առաջացնում էին աղջկա մոտ անտանելի ցավեր:

Ջեսիկային ոչ մի դեղամիջոց չէր օգնում, և նրա կյանքն իսկական դժոխքի էր վերածվել: Անդադար ցավերից աղջկա օրգանիզմն արագորեն քայքայվում էր: Հիվանդը չէր կարողանում նորմալ սնվել, շարժվել, նույնիսկ շնչել: Որոշ բժիշկներ առաջարկում էին հեռացնել նրա ձեռքերը՝ ցավերը մեղմացնելու համար: Բայց նույնիսկ այդ դեպքում նրանք վստահ չէին, որ Ջեսիկան կապրի: Մասնագետները մտացում էին, որ նրան ապրելու երկու շաբաթ է մնացել:

Աղջկա տանջանքներն այնքան մեծ էին, որ նա խնդրում էր ծնողներին անջատել շնչառական ապարատը:

Բարեբախտաբար, ծնողները չհամաձայնեցին: Ջեսիկայի ծնողները լսել էին այդ հիվանդության նորարարական բուժման մասին, որը փորձարկում են Մեքսիկայում, և որոշում են աղջկան վերջին հնարավորությունը տալ:

Այս մեթոդը կայանում է նրանում, որ օրգանիզմին պետք է հանգստանալու հնարավորություն տալ, և օրգանիզմն ինքը կպայքարի հիվանդության դեմ: Միայն թե պետք է հիվանդին կոմայի մեջ գցել՝ կետամինի մեծ չափաբաժնի օգնությամբ: Սրա շնորհիվ ուղեղն «անջատվում է» և ցավ չի զգում: Բայց կետամինի չափից մեծ դոզան կարող է հիվանդին ընդմիշտ քնեցնել…

Ջեսիկային հասցրեցին Մեքսիկա:

Այդ մեթոդով բուժման առաջին փորձը ոչինչ չտվեց: Մի քանի շաբաթ կոմայի մեջ գտնվելուց հետո բժիշկներն աղջկա մոտ ցավերի աննշան քչացում նկատեցին, բայց աղջկա մոտ առաջացել էին հիշողության կորուստ և հալյուցինացիաներ: Այդ ժամանակ բժիշկները ծայրահեղ քայլի են դիմում՝ աղջկան գցելով կոմայի մեջ 16 ամսով:

Անհավանական է, բայց երբ Ջեսիկային վերադարձրեցին նորմալ կյանքի, հիվանդությունն ամբողջությամբ անհետացել էր: Ջեսիկայի և իր ծնողների պայքարը կյանքի համար զուր չանցավ:

Իհարկե այսպիսի էքստրեմալ բուժումները ոչ միշտ են արդարացնում իրենց, բայց այս անգամ սա ամենալավ տարբերակն էր:

Այս պատմությունն ապացուցում է ևս մեկ անգամ, որ ավանդական բժշկությունը զարգանալու տեղ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել