ozzy-osbourne-3Black Sabbath խմբի նախկին առաջատար Օզի Օսբորնը նոյեմբերի 5-ին այցելել է Սամ Անտոնիոյի Ալամո առաքելության պաշտպանների հուշարձանին, որպեսզի ներողություն խնդրի այն պղծելու համար, որը նա կատարել է 1982 թվականին: Ռոք երգչի պլանների մասին հայտնել է MySanAntonio.com-ը:

Օսբորնը կգա հուշարձանի մոտ, որի վրա նա միզել էր 33 տարի առաջ, որպեսզի մասնակցի History Channel հեռուստաալիքի Ալամոյի ճակատամարտին նվիրված փաստագրական ֆիլմի նկարահանումներին:

Սկանդալային դեպքը տեղի է ունեցել 1982 թվականի փետրվարի 19-ին, և ժամանակի հետ սկսել է համարվել Օսբորնի ամենաանմիտ արարքներից մեկը: Երգչի մենեջերը պատմել է, որ նա այդ ժամանակ հարբած է եղել, և տառապել է միզապարկի խնդիրներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել