Yesyes.am-ը գրում է.
Վերքերը հաճախ լավանում են եւ մոռացվում` չթողնելով որեւէ հետք, բայց երբեմն այնքան խորն են լինում, որ մարմնի վրա սպիեր են մնում: Սպիերը լինում են հարթ, երբեմն ծայրերում ձգվածություն են ունենում: Հատկապես մարմնի տեսանելի հատվածներում սպիերը երբեմն հակաէսթետիկ տեսք են ունենում, եւ մարդիկ ցանկանում են ամեն գնով ազատվել դրանցից: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է սպիերի վերացման լազերային միջոցներ: Բայց քիչ չեն նաեւ ժողովրդական բժշկության տարբերակները:
1.Ամենատարածված ժողովրդական միջոցներից առաջինը եթերայուղերն են: Բավական արդյունավետ են անանուխի եւ խունկի յուղերը, ինչպես նաեւ վարդի, թեյի եւ երեմախոտի յուղերի խառնուրդը: Դրանք պատրաստելուց հետո պետք է սպիի մակերեսին քսել օրական մի քանի անգամ, կարելի է նույնիսկ մի քանի րոպեով, այսպես ասած, թրջոց դնել:
2. Դդումի կորիզներ եւ հավկիթի կեղեւ: Հարկավոր է հավասար չափաբաժիններով խառնել երկու բաղադրիչները, հավանգով մանրացնել, ավելացնել ձեթ եւ այնքան խառնել, մինչեւ համասեռ խիտ լուծույթ ստացվի: Ժողովրդական բժշկության մասնագետներն ասում են, որ այս խառնուրդով երկու ամսվա ընթացքում կարելի է ազատվել նույնիսկ ամենամեծ սպիերից:
3. Սիսեռ եւ կաթ: Սիսեռի ալյուրով եւ կաթով պատրաստված խմորը սպիերի բուժման երրորդ միջոցն է: Հարկավոր է պատրաստել ոչ շատ պինդ խմոր, դնել սպիի վրա, պահել մեկ ժամ: Եվ այսպես, ամեն օր, մինչեւ զգաք, որ սպին անհետացել է:
4. Կաղամբի տերեւներ: Կաղամբը վաղուց է հայտնի վերքերի բուժման եւ սպիերի լավացման, ինչպես նաեւ հակաբորբոքային հատկություններով: Այն մեծ քանակությամբ «Ե» վիտամին է պարունակում, ինչն էլ մաշկի վերականգնմանը նպաստող հիմնական գործոնն է: Պետք է մանր կտրտել կաղամբի 2-3 տերեւ, խառնել մեկ ճաշի գդալ մեղրի հետ, օրական երկու անգամ այդ խառնուրդով թրջոց դնել սպիի վրա եւ պահել երկու ժամ: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ