1920թ. սեպտեմբերի 20-ին Բաքվում նստած հայ կոմունիստների կենտրոնական կոմիտեն «Հույժ գաղտնի» մակագրությամբ հրահանգ է ուղարկում իր բջիջներին՝ հանձնարարելով բոլոր միջոցներով քայքայել գործող հայկական բանակը, նպաստել դասալքությանը և ամեն կերպ խանգարել բանակի մոբիլիզացիային, ճակատներում զինվորներին համոզել չկրակել հարձակվող թուրք զինվորների դեմ, լքել ռազմական դիրքերը և տուն վերադառնալ, չենթարկվել հայ սպաների հրամաններին և անհրաժեշտության դեպքում նրանց ոչնչացնել և սրա հետ միասին ներշնչել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթական թուրք ասկյարը հեղափոխական ասկյարն է, ով ոչ միայն հաղթվող երկրի նկատմամբ որևէ բռնություն թույլ չի տա, չի վնասի խաղաղ բնակչությանը, այլև կօգնի աշխատավոր հայ ժողովրդին ազատվել իմպերիալիզմին ծառայող դաշնակներից: Փաստաթուղթը ստորագրել են Սարգիս Կասյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը, Շավարշ Ամիրխանյանը, Իսահակ Դովլաթյանը և Աշոտ Հովհաննիսյանը:
Հայ բոլշևիկների՝ թուրքերին չդիմադրելու «հույժ գաղտնի» կոչին հակառակ «թուրք բոլշևիկները», ի դեմս քեմալական Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ահմեդ Մուխթար փաշայի, 1920 թ. նոյեմբերի 8-ին Արևելյան ռազմաճակատի հրամանատար Ք. Կարաբեքիրին նույնպես գաղտնի նամակ է ուղարկում՝ հրահանգելով «Ոչնչացնել հայերի բանակը, բռնախլել զենքը և բաժանել մուսուլմաններին, հայերին զրկել նոր բանակ ստեղծելու իրավունքից, տիրել երկաթուղիներին և անմիջական ուղղակի կապ հաստատել ադրբեջանական թուրքերի հետ»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/903812923043237
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել