Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ալյուր - 300գր
  • շաքարավազ - 60գր
  • կարագ - 50գր
  • մեղր - 1թ/գդ
  • կաթ - 75 մլ
  • ձու - 1 հատ
  • փխրեցուցիչ - 2թ/գդ
  • աղ - 1/2թ/գդ
  • վանիլին - 1թ/գդ
  • Միջուկի համար՝
  • դեղձ - 6 հատ (պահածոյացված)
  • շաքարավազ - 50գր
  • կաթնաշոռ - 150գր
  • օսլա (крахмал) - 1թ/գդ
  • ձու - 1 հատ (դեղնուց)

Պատրաստման եղանակ

  1. Խմորի համար խառնում ենք գոլ կաթի կեսը, մեղրը, փխրեցուցիչը և 2-3 գդալ ալյուրը: Ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե տաք վայրում:
    Ապա ավելացնում ենք ձուն, շաքարավազը, կարագը, վանիլինը, աղը, մնացած կաթը, ալյուրն ու հունցում խմոր: Ստացված խմորը ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե տաք վայրում:
  2. Հարում ենք կաթնաշոռը, շաքարավազը, ձվի դեղնուցն ու օսլան բլենդերով կամ հարիչով:
    katnashorov-dexcov-bulki-2
  3. Կտրատում ենք դեղձը կիսալուսնաձև:
    katnashorov-dexcov-bulki-3
  4. Ապա բաժանում ենք խմորը 8 գնդի, գրտնակում յուրաքանչյուր գունդը, բացում բարակ շերտով, մեջտեղում դնում կաթնաշոռային կրեմը, վրան շարում կտրատված դեղձը և ծալում ենք խմորի մի ծայրը:
    katnashorov-dexcov-bulki-4
  5. Ծալված ծայրը սեղմում ենք պատառաքաղով (ինչպես ցուցադրված է նկարում), ապա խմորի մնացած չծալված հատվածը բաժանում ենք շերտերի դանակի միջոցով և հյուսում խմորի վրա՝ տալով բուլկիներին գեղեցիկ տեսք:
    katnashorov-dexcov-bulki-5
  6. Դնում ենք բուլկիները պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում հարած ձու և թխում ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում:
  7. Այս հրաշալի կաթնաշոռով և դեղձով բուլկու միջուկը կարող եք փոփոխել ըստ Ձեր նախասիրության և մատուցել այն մեկ բաժակ սուրճ լատեի կամ էսպրեսոյի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել