«Կլիչկոյի հետ մենամարտը բարու և չարի պայքար է. ես բարին եմ, իսկ նա` չարը». Թայսոն Ֆյուրի168.am-ը գրում է.

Բրիտանացի գերծանր քաշային Թայսոն Ֆյուրին ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ սպասվող մենամարտն անվանել է պայքար բարու և չարի միջև:

«Դա կլինի պայքար բարու և չարի միջև: Ես բարին եմ, իսկ Կլիչկոն` չարը: Ես գնում եմ Աստծո հետ, և բարին միշտ հաղթում է չարին:

Եթե Աստված ինձ հետ է, ո՞վ կարող է լինել իմ դեմ»,- հայտարարել է Ֆյուրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել