Tert.am-ը գրում է.

Բրիտանական ամենահայտնի բեմերից մեկը` Royal Albert Hall-ը, ֆիքսել է ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի յուրօրինակ ռեկորդը:

Իր կայքում հայտնի համերգասրահը արձանագրել է, որ Ազնավուրը դարձել է այդ հեղինակավոր բեմում հանդես եկած ամենատարեց արվեստագետը. նոյեմբերի 3-ին 91 տարեկան հասակում Ազնավուրը համերգ էր տվել Royal Albert Hall-ում:

Ազնավուրն այսկերպ գերազանցել է սեփական ռեկորդը, որը սահմանել էր 90 տարեկանում նույն բեմում ելույթ ունենալով:

Այլ` տարեց երաժիշտների շարքում, ովքեր ելույթ են ունեցել Royal Albert Hall-ում, նշվում են 88-ամյա Թոնի Բենեթը, 86-ամյա Ջեյմս Լասթը, 85-ամյա Բրուս Ֆորսիթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել