133Բրիտանական AntiSelfieTabs.com առցանց խանութում վաճառքի են դրվել հաբեր սելֆի-կախվածությամբ տառապողների համար: Այս մասին գրում է Metro-ն:

Պարբերականը հայտնում է, որ անանուխի համով հաբերը դեղամիջոցային ազդեցություն չունեն, միայն թարմացնում են շնչառությունը, սակայն կարող են կատակ-նվեր լինել իրենք իրենց չափազանց հաճախ լուսանկարող մարդկանց համար:

Հաբի նկարագրության մեջ թվարկված են դրա առավելությունները, որոնց թվում են՝ ցածր գինը, յուրահատկությունը և նորությունը, նաև անանուն ուղարկելու հնարավորությունը: Կանանց խորհուրդ է տրվում ընդունել 3-ական, իսկ տղամարդկանց՝ 2-ական հաբ օրական մինչև կախվածությունից ազատվելը:

Հաբերը հասանելի են պատվերի համար խանութի պաշտոնական կայքում՝ 9,99 ֆունտ (15 դոլար) գնով: Միջազգային առաքումը կարժենա 2,99 ֆունտ (4,5 դոլար): Մեկ տուփում 36 կոնֆետ է, միաժամանակ կարելի է պատվիրել առավելագույնը 5 փաթեթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել