Հայաստանը 93-րդ հորիզոնականում է

Աշխարհահռչակ «Legatum» ինստիտուտը հրապարակել է երկրագնդի ամենաբարգավաճ երկրների ամենամյա «Legatum Prosperity Index 2015» վարկանիշային դասակարգումը, որում ներառվել են 142 պետություններ: Ուսումնասիրությունն իրականացվում է հետևյալ 8 ընդհանուր ցուցիչների հիման վրա՝ տնտեսությունը, ձեռներեցությունը և հնարավորությունները, պետական կառավարումը, կրթական համակարգն, առողջապահությունն, անվտանգությունն, անհատի ազատությունները, սոցիալական կապիտալը:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ արդեն 5-րդ տարին անընդմեջ վարկանիշային ցուցակը գլխավորում է Նորվեգիան, եզրափակում՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը: Աշխարհի ամենաբարգավաճ երկրների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Նորվեգիա
2. Շվեյցարիա
3. Դանիա
4. Նոր Զելանդիա
5. Շվեդիա
6. Կանադա
7. Ավստրալիա
8. Նիդերլանդներ
9. Ֆինլանդիա
10. Իռլանդիա:

ԱՄՆ-ը ցուցակում զբաղեցրել 11-րդ տեղը, Չինաստանը՝ 52-րդ-ը, Ռուսաստանը՝ 58-րդը: Հայաստանը հայտնվել է վարկանիշային դասակարգման 93-րդ հորիզոնականում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել