Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 1 կգ
- պանիր - 150գր (քերած)
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 1,5 բաժակ
- սխտոր - 1 հատ
- կարագ - 1ճ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - մեկ պտղունց
- ձու - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Մաքրում, լվանում և կտրատում ենք կարտոֆիլը կլոր շերտերով, վրան քսում ենք ճզմած սխտորն ու հալեցրած կարագը և դնում ձևամանի մեջ:

- Խառնում ենք սերուցքը, ձուն, մշկընկույզը, քերած պանրի կեսը, աղն ու սև պղպեղը:

- Ստացված սոուսը լցնում ենք կարտոֆիլի վրա, վրան ավելացնում մնացած քերած պանիրը և դնում ջեռոցը 45-50 րոպե 200 աստիճանում:

- Պատրաստի ուտեստը հանում ենք ջեռոցից և մատուցում տաք վիճակում:

Մատուցելիս վրան շաղ ենք տալիս կտրատված կանաչ սոխ:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AF%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D6%86%D5%AB%D5%AC-%D5%A4%D5%B8%D6%86%D5%AB%D5%B6%D5%A5/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



