Տնային կատուները մարդկանց մշակույթի մասն են կազմում հին եգիպտական ժամանակներից։ Նույնիսկ փաստեր կան, որոնք վկայում են, որ կատուներն ընտելացվել են մարդկանց կողմից Չինաստանում դեռ 5000 տարի առաջ։ Այսօր գոյություն ունեն կատուների ավելի քան 70 տարբեր տեսակներ, որոնք ճանաչվել են։ Ահա կատուների 8 ամենահազվագյուտ տեսակները, որոնց մասին չգիտեիք։
1 Սֆինքս
Կատվի այս տեսակը ստեղծվել է ընտրովի բազմացման միջոցով 1960-ականներին։ Այս կատուն հայտնի է մորթու բացակայությամբ, սակայն իրականում այս կատուններն ամբողջովին առանց մազածածկույթի չեն, ինչպես ընդունված է հավատալ։
Սֆինքս տեսակն իր բնույթով ավելի շատ նման է շներին, քանի որ այն ավելի բարյացակամ է օտարների նկատմամբ ու հրաշալի իրենց տերերի նկատմամբ։ Նրանք լի են էներգիայով, հետաքրքրասեր են, սիրառատ ու խելացի։
2 Ուկրաինական Լևկոյ
Կատվի այս տեսակը ստեղծվել է մարդկանց կողմից 2000-2011 թվականներին։ Այն Դոնսկոյ տեսակի էգի ու Շոտլանդական ֆոլդ տեսակի արուի խաչասերման արդյունքն է։ Այս տեսակը հայտնի է դեպի ներս ծալվող իր ականջներով և «ճաղատ» տեսքով։ Նրանց մաշկը փափուկ է, էլաստիկ, և նրանք կնճռոտ տեսք ունեն։ Կատվի այս տեսակը ճանաչված է միայն ուկրաինական ու ռուսական կատուների ասոցիացիաների կողմից։
Նրանց բարյացակամ ու ակտիվ կատուներ են, որոնք վայելում են մարդկանց ու այլ կենդանիների ներկայությունը։ Նրանք հատուկ մաշկային խնամք են պահանջում՝ արևի ուղիղ ճառագայթներից ու ցրտից պաշտպանելու համար։ Միջինում նրանք 3-5 ձագուկներ են ունենում, որոնք կանոնավոր խնամք և ուշադրություն են պահանջում մոտավորապես 16 շաբաթ։
3 Փիթերբալդ
Փիթրբալդ ցեղատեսակը ստեղծվել է 1990-ականներին թվականի երկրորդ կեսին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանում։
1996թ.-ին ցեղատեսակը ճանաչվեց Ռուսաստանի կատուների ֆեդերացիայի կողմից, իսկ 1997թ.-ին՝ Կատուների համաշխարհային ասոցիացիայի կողմից։
Փիթերբալդը հանդարտ, հետաքրքրասեր, խելացի ու էներգիայով լի բարյացակամ տեսակ է։
4 Տոնկինյան կատու
Տոնկինյան կատուները Սիամական և Մուրմական կատուների խառնուրդ են համարվում։ Սրանք ակտիվ, խաղալ կատուներ են, որոնք միջին չափ ունեն և ավելի ծանր են, քան երևում են։ Ֆրանսիայի կատուների ասոցիացիայի համաձայն՝ այս կատուները լինում են 4 հիմնական գույների. շագանակագույն, շամպայնի գույն, կապույտ և պլատինե, չնայած որոշ եվրոպական ասոցիացիաներ ընդունում են նաև կարմիր, կրեմագույն, կարամելի գույն և ծիրանագույն տեսակները։
5 Բուրմիլա
Բուրմիլան տնային կատու է, որը խաչասերված է Չինչիլա, Պարսկական կատվի և Բուրմայան տեսակներից։ Այն ստեղծվել է 1981թ.-ին Միացյալ Թագավորությունում և սկսել լայնորեն բազմացվել 1984թ.-ին։ Այն ստեղծվել էր պատահաբար՝ 1981թ.-ին, երբ Պարսկական Չինչիլան ու Բուրմայան կատուները պատահաբար խաչասերվել էին, երբ բուծարանի աշխատակիցը մոռացել էր փակել դուռը։ Արդյունքը 4 սիրունիկ կատուներ էին, որոնք ճանաչվեցին որպես նոր տեսակ։ Սրանք միջին չափի կատուներ են, որոնց քաշը տատանվում է 3-6 կգ-ը։ Նրանց ամենաուշագրավ առանձնահատկությունն արծաթյա մորթին ու տարբերվող «դիմահարդարումն է», որն ընդգծում է նրանց քիթիկը, շուրթերն ու աչքերը։
6 Մունչկին
Մունչկինը կատվի նոր տեսակ է, որը կարճ ոտքեր ունի գենետիկ մուտացիայի պատճառով։ Կատվի առողջության ու տեղաշարժման հետ կապված խնդիրները հակասությունների պատճառ դարձան, երբ այն պաշտոնապես ընդունվեց Կատուների միջազգային ասոցիացիայի կողմից 1995թ.-ին։ Երկրորդ աշխարհամարտից հետո կարճ ոտքերով կատուների տեսակն անհետացավ, սակայն դրանցից կրկին սկսեցին նշմարվել 50-ականներին Ռուսաստանում և 70-ականներին ԱՄՆ-ում։ Այս կատուները 3-4 կգ են կշռում, և նրանց հետևի ոտքերը փոքր-ինչ ավելի երկար են, քան դիմացի ոտքերը։
7 Շոտլանդական ֆոլդ
Շոտլանդական ֆոլդն ընտանի կատու է՝ դոմինանտ գենով, որը նրան բուի նման կերպար է հաղորդում։ Այն իր անունը պաշտոնապես ստացել է 1966թ.-ին։ Իսկ առաջին անգամ այն խաչասերել են Շոտլանդիայի Պերտշայր բնակավայրի ֆերմայում 1961թ.-ին։ Այս տեսակի ձագերն ավելի թանկ արժեն, քան այլ տեսակների ձագերը։
8 Քորնիշ-Ռեքս
Կանուների շատ տեսակներ 3 տարբեր տեսակի մազեր ունեն իրենց մորթու վրա, Քորնիշ Ռեքսը կատվի այն տեսակններից է, որն ընդհանրապես մազածածկույթ չունի։ Այս կատվի մորթին ամենափափուկն է մյուս կատուների համեմատությամբ և բավականին նուրբ։ Այս կատուներին անհրաժեշտ է բացառապես տան պայմաններում պահել, քանի որ հատկապես ձմռանը դրսում մնալով՝ նրանք կարող են տառապել թերջերմությունից։ Տեսակը ստեղծվել է 1950-ականներին Մեծ Բրիտանիայի Քորնվել բնակավայրում։