Միակ խոզն աշխարհում, որն ունի բուրդ` Մոնղոլական խոզ: Այլ կերպ այս կենդանիներին անվանում են Հունգարական մոնղոլցիներ, իսկ անգլիացիները մարմնի բրդյա ծածկույթ ունենալու պատճառով ասում են «sheep-pig»:
Այս ցեղատեսակը ստացել են 19-րդ դարի սկզբներին (1883 թվականին) Հունգարիայում՝ միտում ունենալով ստեղծել մի ցեղատեսակ, որը կպահանջի շատ քիչ խնամք և կդիմակայի ցրտին:
Մոնղոլական խոզը ստացել են ընտանի խոզի և վայրի վարազի խաչասերումից, որի արդյունքում էլ ստեղծել են նմանը չունեցող տեսքով և մեծ յուղայնությամբ ցեղատեսակ:
Չնայած նրան, որ վերջինս տարբերվում է իր համային հատկանիշներով, այնուհանդերձ յուղոտ մսի պահանջարկի անկման հետևանքով այս ցեղատեսակի գլխաքանակը զգալի քչացել է, և իր հայրենիքում գտնվում է օրենքի պաշտպանության ներքո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել