Հայաստանի քարեդարյան բանկային համակարգի մաս կազմող որևէ բանկում տեղյակ չեն առևտրային չեկի մասին: Խնդրում ես չեկ կանխիկացնել՝ ստացված Google-ից, իսկ նրանք պատասխանում են. «էս ի՞նչ կանաչ գույնի թուղթ ա... Google-ը մեզ անծանոթ կազմակերպություն է»... (Աշխարհի ամենահայտնի կազմակերպությունը սրանց անծանոթ ա)...
Գնում ես VTB՝ ասում են՝ գնացեք HSBC... էն միջազգային բանկ ա... Գնում ես էդ իբր միջազգայինը, ասում են՝ մենք Google-ի հետ պայմանագիր չունենք... (եթե Google-ի հետ չունեք... ո՞ւմ հետ ունեք... հարևան շենքի պադվալի հացի փռի՞)...
Ամբողջ Երևանում չգտնվեց բանկի մի աշխատող, որ իմանար՝ Google-ի գովազդային համակարգն ինչ ա...
Ու ո՞րն ա միջազգային ու տեղական բանկի տարբերությունը... Տեղականը մենակ գյուղից քաղա՞ք են փոխանցումներ անում... Փաստացի միջազգայինն էլ ա մենակ գյուղից քաղաք տարբերակով աշխատում Հայաստանի դեպքում...
Ու էս էն դեպքում, երբ ճգնաժամի ժամանակ հատուկ ուշադրությունն ու գումարներն ուղղվում էին բանկերի զարգացումը ապահովելու համար... Էս հասարակ ծառայությունները չկան Հայաստանում, կադրերն անգրագետ են... էլ ինչպե՞ս կարելի է խոսել տարածաշրջանային կենտրոն դառնալ-չդառնալուց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել