Newmag.am-ը գրում է.
Ավելի լավ է քնել
Առաջին հայացքից` ոչ մի կապ, բայց կապն ուղիղ է: Քնելու փոխարեն, մահճակալում պառկած, շարունակում ենք գոնե մի վերջին անգամ աչքի տակով անցկացնել «Facebook»-ի լրահոսը, ստուգել էլեկտրոնային նոր նամակները, հաշվել «Instagram»-ի վերջին լայքերը: Մենք ոչ միայն կրճատում ենք քնելու ժամանակը, այլ նաև հաճախ էլ «փախցնում» ենք մեր քունը: Սմարթֆոնից պետք է հրաժարվել գոնե օրվա վերջում:
Ավելի լավ է մարզել հիշողությունը
Սմարթֆոնն ամենակարող է կամ գրեթե ամենակարող: Այն հիշում է, փնտրում ու գտնում մեր փոխարեն, պահում ու վերլուծում է ինֆորմացիան: Սա նշանակում է, որ պետք չէ ջանք թափել, հիշել, մտապահել, մտածել ու վերլուծել: Մենք դադարել ենք հիշել նույնիսկ հարազատ մարդկանց համարները: Սա հարմար է, բայց վարժեցնում է այլևս չսովորել, չհիշել ու չմարզել ուղեղը:
Ավելի լավ է շփվել իրականում
Ինչքա՞ն հաճախ ենք մենք տեսնում մեր ընկերներին: Հաստատ ավելի պակաս, քան երբ չունեինք սմարթֆոն: Նրանց ամենօրյա վիրտուալ ներկայությունը մեզ ստիպում է մտածել, թե այդ հանդիպումներն անդադար են: Մենք ամեն օր ավելացնում ենք տասնյակ նոր ընկերների, նրանցից շատերին երբեք չենք էլ տեսնում: Բայց նրանցից շատերի հետ շփվում ենք: Եթե հրաժարվենք սոցցանցերում ժամեր անցկացնելու սովորությունից, ավելի շատ ազատ ժամանակ կունենանք ու կկարողանանք իրական ընկերներին ավելի հաճախ տեսնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



