Նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, ՀՀ ՏԿԱԻՆ-ը տեղեկատվություն է ստացել, որ ՌԴ-ի ժամանակով 02:08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Վթարի արդյունքում մահացել էին 8 ուղևոր, ևս 42 մարդ վնասվածքներ է ստացել: Ներկայումս բժիշկները բազմաթիվ տուժածների դեռ թույլ չեն տալիս ինքնաթիռ նստել:
Այսօր գործադիր մարմնի նիստում վարչապետը տեղեկացրեց, որ պետությունը կհոգա վերը նշված վթարի հետևանքով առաջացած ծախսերը` կապված հուղարկավորությունների և տուժածների բուժումների հետ:
Այս իրավիճակում շատ կարևոր է, որ քաղաքացիները զգան պետության աջակցությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1513897838931365&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել