ՌԴ ռազմաօդա-տիեզերական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը հայտարարել է, որ բացի կործանիչներից, գրոհիչներից, ռմբակոծիչներից ու ուղղաթիռներից, Ռուսաստանի ԶՈւ-ն Սիրիա է բերել նաև զենիթա-հրթիռային համակարգեր և դա արել է, որպեսզի ապահովագրի իրեն՝ ՌՕՏՈւ-ի ինքնաթիռները գողանալու դամ ռուսական ռազմաբազային հարվածներ հասցնելու ֆորսմաժորային իրավիճակներից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասադի դեմ մարտնչող իսլամիստներն իսպառ զուրկ են օդուժից, իսկ ԶՀՀ-ները միայն օդային թիրախների խոցման համար են նախատեսված, դժվար չէ եզրակացնել, որ այս մեսիջն ուղղված էր ոչ թե ԻՊ-ին կամ էլ այլ ահաբեկչական կազմակերպություններին, այլ դրանց սնուցող ու աջակցող երկրներին, որոնք բոլորն անխտիր ԱՄՆ դաշնակիցներն են։
Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ոչ երկիմաստ մեսիջ է հղում, որ նախապատրաստվել է ցանկացած իրավիճակի ու վճռական քայլերի կդիմի ցանկացած ոտնձգության դեպքում. լինի դա ինքնաթիռի գողություն, որը քիչ հավանական է, թե պայմանական հակառակորդի օդային ուժերի ակտիվություն։ Թարգմանաբար՝ ռուսներն ասել են հետևյալը. մենք կխփենք մեր ինքնաթիռը, եթե փորձեք գողանալ այն, և կխփենք ձեր ինքնաթիռները, եթե փորձեք հարվածներ հասցնել մեր բազային։
Անկախ նրանից, թե որքանով է իրական նման զարգացումը, պետք է արձանագրել, որ այսպիսի կոշտ հայտարարությունները բեկումնային են ու աննախադեպ Ռուսաստանի կողմից։ Պուտինը շարունակում է հետևողականորեն վերականգնել համաշխարհային գերտերության՝ Ռուսաստանի դիրքերը։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/blog-post_5.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել