Եթե ուզում ես Հայաստանում որևէ հանգստյան տանն Ամանոր դիմավորել, ապա պիտի հետո 2 տարի վարկ փակես: Այո, ես ասեցի՝ էս Նոր տարին ընտանյոք հանդերձ հայկական որևէ հանգստյան տանն անցկացնենք՝ համ մաման չի չարչարվի, համ տները չենք կեղտոտի, համ էլ կհանգստանանք էլի ձեռի հետ: 
Էն էլ... նայելով բոլոր գները՝ միանգամից հասկացա, որ մաման ըսկի չի նեղվում, որ չարչարվում ա, տները նորից կհավաքենք ու վաբշե ի՞նչ ենք արել, որ հանգստանանք, տնաշեն: ՃՃՃ 
Ասածս ի՞նչ ա՝ ավելի լավ ա գնաս Դուբայ, սիրուն Նոր տարի անես, կայֆ հանգստանաս, ֆռֆռաս, էժանով հեռախոս առնես, քան մեր երկրում նշես: 
Հարգելի պատասխանատուներ, տուրիզմ-տուրիզմ ասելով՝ ձեզ կոտորում եք, սկի հայը չի կարում իր երկրում Նոր տարի անի, դուք ո՞նց եք մտածում, որ արտասահմանցին էդքան փող կտա՝ մեր մոտ Նոր տարի անի: Ամոթ ա:

Հ.Գ. Բայց ամենախնդալուն էն ա, որ արդեն դժվար ա բռոնյա անել, քանի որ սաղ տեղերը համարյա զբաղված են:

Այ հրաշքը սա ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել