Այս օրերին թեժ քննարկվում է քաղաքի տոնական ձևավորումը: Ամենատարբեր մեկնաբանություններով հանդես են գալիս և՛ կայացած մարդիկ, և՛ թերարժեքությամբ տառապողներ...
Այսօր քաղաքապետարանից պարզաբանումներ տրվեցին պաշտոնական մակարդակով, մասնավորապես Արազ Բաղդասարյանը հիմնավոր ներկայացրեց և՛ ծախսերի, և՛ անկատար լինելու մասին և հորդորեց սպասել...
Միանգամից սկսվեց նոր ալիքը. լիքը ֆեյսբուքյան անճաշակներ սկսեցին կրկին գնահատականներ տալ, հիմա խոսքս ուղղում եմ հենց դրանց: Ախր այ անճաշակներ, ես հատուկ մտնում, նման կարծիքներ գրողների ֆոտոներն եմ նայում ու, որ դրանց հագուկապերը տեսնեք, կմեռնեք ծիծաղից, ու դրանք փորձում են քաղաքի դիզայնին անուն դնեն, տո գնացեք ձեզ դիզայն արեք, հետո ձեր տները տոնածառ դնել սովորեք, հետո նոր կարծիքի իրավունք ուզեք... Հա, մեկ էլ, որ ճաշակից խոսում եք, մտածեք ասենք որ գնաք խանութ ձեր «ճաշակով» բան գնելու, ասենք, զգեստ, ու վաճառողն ասի, որ գիտեք այս զգեստը անավարտ է, սրա վրա դեռ թևերը կարված չեն, ու դեռ բավականին աքսեսուարներ պակաս են, պետք ա ասեք, որ սիրուն չի՞... Գեղեցիկը ամսի 20-ին կտեսնեք, և բոլորիցդ հրապարակային ներողություն եմ պահանջելու...
ԿԵՑՑԵ ԵՐԵՎԱՆԸ՝ ԱՄԵՆԱՀՐԱՇԱԼԻ ՔԱՂԱՔՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել