Tert.am-ը գրում է.

Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան Aн-12 ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ է մնացել մի երեխա: Դրան նպաստել է երեխայի մոր հուսահատ քայլը, որը նրան դուրս է նետել պատուհանից, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ իջնել, գրում է segodnya.ua-ն:

Հատկանշական է, որ երեխայի հետ միասին ողջ է մնացել նաև նրա հայրը։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնցից հինգը՝ հայ, մեկը՝ ռուս:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը երեկ հրապարակել է Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների անունները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են.

Հրամանատար Գևորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան

2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Այն պատկանում էր տաջիկական Asia Airways ընկերությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել