Դեռ չէինք հասցրել մոռանալ Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի ընդունած որոշումը, որով ստացվում էր, որ Հոլոքոսթ հերքելը հանցագործություն է, Հայոց ցեղասպանություն հերքելը՝ խոսքի ազատություն, իսկ Եվրոպան հերթական ապտակն է հասցնում մեզ։

ԵԽԽՎ-ն երեկ ընդունել է ակնհայտորեն հակահայակական զեկույց Արցախյան հակամարտության վերաբերյալ, որտեղ բաց ձևով խոսվում է «գրավյալ տարածքներից», ու որ ամենաէականն է՝ զեկույցը պհանջում է Հայաստանից դուրս բերել իր զորքերը հակամարտության գոտուց՝ որպես Մինսկի գործընթացի մաս։

Ոմանք շտապեցին միանգամից հարձակվել Հերմինե Նաղդալյանի ու մնացած հայկական պատվիրակության վրա, իբր սա նրանց պարտությունն էր։ Ամենևին նպատակ չունենալով պաշտպանել նրանց՝ ուզում եմ, այնուամենայնիվ, նշել, որ ուզում ա Տոլեյրանն ու Մոլոտովը ներկայացնեին Հայաստանի շահերը ԵԽԽՎ-ի պես անասուն կառույցում, մեկ ա՝ էս բանաձևն ընդունվելու էր ու ընդունվելու էր հենց այն ձևակերպումներով, որով ընդունվել է։ Բացատրեմ, թե ինչու:

Գիտեմ, որ մեր արևմտամետներն ինֆարկտ են ստանում սրանից, բայց, ժողովուրդ ջան, մենք վաղուց արդեն տարբեր ճամբարներում ենք ԵՄ-ի ու առհասարակ Արևմուտքի հետ, ու ինչքան սաստկանա առճակատումը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, էնքան ավելի են հաճախակիանալու Ռուսաստանին ու նրա դաշնակիցներին տհաճություններ անելու փորձերը։ Դրա համար տրագեդիա պետք չէ սարքել ոչ էս երկու տականքություններից, ոչ էլ գալիքներից։

ԵԽԽՎ-ի մասով կարելի է ընդհանրապես գրողի ծոցն ուղարկել ամեն ինչ, միևնույն է, դա փողի անիմաստ կորուստ է, ու այնտեղ հավաքվում են դեմագոգներ ու ծախու քաղաքական մարմնավաճառներ։ Դե իսկ իդեալում կարելի էր նաև ԵՄ-ի ամեն նման ստոր քայլին համաչափ պատասխանել մեզ մոտ, առայժմ՝ օրենսդրական ու ինստիտուցիոնալ ռեֆորմներ չեղարկելու ձևով օրինակ։

Հա, չմոռանամ ավելացնել, որ էս դեռ մենակ առաջին ծաղիկներն են, դուք դեռ էնքա՜ն ստորություն կտենաք Եվրոպայից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել