Նախապես վճարելու գաղափարը նոր չէ, բայց շատ կարևոր է: Անշահախնդիրորեն արված լավությունը, միշտ հետ է վերադառնում մեզ, և միշտ հաճելի է, որ գոնե ինչ որ չափով կարողացել ենք օգնել որևէ մեկին: Այս պատմությունը կարծես մեձ է հասել Իտալիայից: Նրա խորը իմաստը ոգեշնչել է շատերին կատարել բարի արարքներ: Կինը պատմում է, թե ինչպես է հետևել մարդկանց սրճարանում, որոնք վճարել են սուրճի համար, բայց չեն խմել: Երբ նա իմացավ, թե ինչու են նրանք այդպես արել, նրա՝ կյանքի հանդեպ հայացքները շատ փոխվեցին:

oni-zahodili-v-kafe-i-platili-za-kofe-kotoryj-ne-pili-vas-ochen-tronet-pochemu_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

«Ընկերոջս հետ գնացել էինք սրճարան: Սրճարան մտան ևս երկու հոգի և մոտեցան մատուցողին և նրանցից մեկն ասաց. «Հինգ սուրճ, խնդրում եմ: Երկուսը կվերցնենք մեզ հետ, իսկ երեքը՝ կանխավճարային են»: Նրանք վճարեցին պատվերի համար, վերցրեցին երկու սուրճը և գնացին: Ես հարցրեցի ընկերոջս. «Ի՞նչ է նշանակում «կանխավճարային» սուրճ»: «Սպասիր, և կիմանաս»,- պատասխանեց նա: Նոր մարդիկ եկան: Երկու աղջիկներ սուրճ խնդրեցին և գնացին: Հաջորդ պատվիրողները երեք իրավաբաններ էին՝ երեք բաժակ իրենց համար, չորս բաժակ՝ կանխավճարային:

oni-zahodili-v-kafe-i-platili-za-kofe-kotoryj-ne-pili-vas-ochen-tronet-pochemu_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Ես վայելում էի արևոտ եղանակը և սրճարանի դիմացի հրաշալի տեսարանը՝ դեռ հետաքրքրված լինելով, թե ինչ բան է «կանխավճարային» սուրճը: Հանկարծ սրճարան մտավ աղքատիկ տեսքով մի տղամարդ, նա մուրացկանի տեսք ուներ:

Նա մոտեցավ մատուցողին և հարցրեց. «Ասացեք խնդրեմ, դուք ունե՞ք կանխավճարային սուրճ»:

Ամեն ինչ շատ պարզ էր. Մարդիք նախապես վճարել էին սուրճի համար՝ թողնելով այն նրանց, ովքեր չէին կարող իրենց թույլ տալ գնել տաք ըմպելիք»:

oni-zahodili-v-kafe-i-platili-za-kofe-kotoryj-ne-pili-vas-ochen-tronet-pochemu_99933cfb469dc72bad308df108b16591

Այս ավանդույթը՝ վճարել սուրճի համար, սկիզբ է առնում Իտալիայում, և արդեն աշխարհով մեկ տարածված է հիմա:

Ինչ-որ տեղի կարելի է խնդրել միայն կանխավճարային սուրճ, իսկ ինչ-որ տեղ էլ նաև սենդվիչ կամ նույնիսկ ամբողջական ճաշ:

Եկեք միշտ հիշենք, որ փոքրիկ բարի արարքները կարող են մեծ ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել