ԱԳՆ-ն հույս ունի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր փաստաթղթի մշակման բանակցությունները կմեկնարկեն մինչև տարեվերջPanorama.am-ը գրում է.

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

Գունար Վիգանդը նշել է, որ բանակցությունների նախատեսվող մեկնարկը հնարավորություն է տալիս արդեն իսկ առկա հարուստ հիմքի վրա ձևավորել փոխգործակցության նոր շրջանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել