kukuruza-1100x530DuPont առաջավոր տեխնոլոգիաները թույլ են տալիս բիովառելիք ստանալ գյուղատնտեսական թափոններից: Սակայն նավթի գնի $70-$80-ից ցածր պայմաններում այն չի կարող մրցակցել ավանդականի հետ՝ նշում են քիմիական ընկերության մասնագետները: Այս մասին գրում է Financial Times-ը:

Այդ կարծիքը հնչել է աշխարհում ցելյուլոզայից էթանոլ ստանալու ամենամեծ գործարանի բացման ժամանակ: Տասնյակ տարիներից հետո, որը ծախսվել է տեխնոլոգիան մշակելու վրա, ընկերությունը բացահայտել է, որ իրենց բիզնես-մոդելին սպառնում են տնտեսական փոփոխված պայմանները:

DuPont նոր գործարանում ընկերությունը ներդրել է $225 միլիոն: Գործարանը կարող է արտադրել էթանոլ, որը մթնոլորտ կարտանետի բենզինից 90%-ով պակաս ջերմոցային գազեր: Ընկերությունը ծրագրում է իր արտադրանքը իրացնել Կալիֆոռնիայում, որտեղ մինչև 2020 թվականը մտադիր են մինչև 10% կրճատել մթնոլորտ արտանետումները:

DuPont-ի ղեկավարը գործարանի բացումը անվանել է պատմական: Այն կփոխի տրանսպորտային վառելիքի ոլորտը:

Գլխավոր խնդիրը միայն այն է, որ այն մրցունակ կլինի նավթի գնի միայն $70-ից բարձր լինելու դեպքում: Այդ կապակցությամբ արտադրողները կարիք ունեն բնապահպանական ստանդարտների ներմուծման, ինչը բիովառելիքի հավելումների օգտագործումը կդարձնի պարտադիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել