Ի դեպ, ասեմ, որ չեմ ուզում «ցեխ լցնել քաղաքի համար արված ամեն լավ բանի վրա»։ Ընդհակառակը, մեծ հաճույքով կգովեմ ու կհպարտանամ իսկապես լավ արածներով։ Օրինակ, քիչ առաջ ահագին ուրախացա, որ ձյան գալու թեթև նշանը երևալուն պես ձյուն մաքրող ու ավազ ցանող մեքենաներն արդեն պատրաստ կանգնած էին փողոցում։ Այս անգամ, կարծես, անակնկալ չի լինի ձյունն ու ձմեռը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել