Չեն անում, հետո բողոքում են, պահանջում են աշակերտներից, ուսանողներից և առհասարակ նոր սերնդից:
Իմ խորին համոզմամբ Հայաստանը պետք է պահպանի, արժևորի ու հարգի իր ազգային ու պետական խորհրդանիշները, պետական կրոնը:
Ես Հայաստանին հենց այս երկրների շարքին եմ դասում, չնայած որ այսօր այդքան էլ այդպես չէ:Այսօր Երևանի դպրոցներից մեկում տեսա ՀՀ հիմներգը, պետական եռագույնն ու զինանշանը, նախագահի ու կաթողիկոսի լուսանկարները և իհարկե ՏԵՐՈՒՆԱԿԱ աղոթքը:Շատ զարմացա, բայց շատ ուրախացա, որովհտեև չեմ հանդիպել որևէ այլ դպրոցում նմամ բան:Սա ոչ միայն ուսուցողական, ճանաչողական բնույթ ունի, այլև նաև բարձրացնում է յուրաքանչյուր աշակերտի, աճող սերնդի ներկայացուցչի իրավագիտակցությունն ու քաղաքացիական նշանակությունը, սերը առ հայրենիք, պետություն, եռագույն ու մյուս պետական խորհդրանիշներ, որ կարող են իրեն զգաստ պահել, հիշեցնել, որ նա ՀՀ քաղաքացի է:Եթե սա մենք այսօր չենք անում, ապա չպետք է պահանջենք երեխաներից, որ նրանք ինչու չգիտեն, թե ով է ՀՀ կաթողիկոսը կամ նախագահը, կամ ինչ գույներ ունի մեր եռագույնը:Սա պետականության, երկրի զարգացման հիմասյուններից ամենակարևորն է: