35 միլիոն ֆունտ՝ Մոուրինիոյի համար168.am–ը գրում է.

«Մոնակոն» ցանկություն է հայտնել «Չելսիից» ձեռք բերել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի իրավունքները: Անգլիական մամուլը վերջին օրերին խոսում է այն մասին, որ ակումբը պորտուգալացի մասնագետի համար լոնդոնցիներին 35 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկում:

Մարզական մամուլը գրում է նաև, որ անգլիական ակումբը պահանջել է կրկնակի վճարել:

Մոուրինիոյի գլխավորությամբ լոնդոնցիները տապալել են Անգլիայի առաջնության մեկնարկը` 11 խաղերում կրելով 6 պարտություն, հենց սա է հիմնական պատճառը, որ այսքան շատ է խոսվում Մոուրինիոյի՝ նոր ակումբ տեղափոխվելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել