Tert.am–ը գրում է.

Արգենտինական Մար դել Պլատա քաղաքում անցկացվող Կինոյի 30-րդ միջազգային փառատոնում ցուցադրվել է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմը` Մարտին Լանդաուի և օսկարակիր Քրիստոֆեր Պլամմերի մասնակցությամբ: Ինչպես գրում է La Capital պարբերականը` փառատոնի տնօրեն Խոսե Մարտինես Սուարեսը Էգոյանին անվանել է «վարպետների վարպետ»:

Ինչպես հանդիսականի, այնպես էլ քննադատների հիացմունքին արժանացած ֆիլմը պատմում է «Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի» տարագիրներից մեկի վրեժի  մասին: Եվ ինչպես վերնագիրն է հուշում` ֆիլմը կոչ է հիշելու կոտորածների պատասխանատուներին և արտացոլում է այն հոգևոր վնասը, որ կարող է հասցնել տառապանքը:

Իհարկե, Էգոյանի նոր ֆիլմն արտացոլում է նաև Հայոց ցեղասպանության ցավը` ցույց տալով, որ կան վերքեր, որոնց ժամանակն անկարող է բուժել:  ««Հիշիրը» ասես «Արարատ» ֆիլմի ընկերը լինի: Այն արտահայտում է նաև Ցեղասպանության տարագիրների ու զոհերի ժառանգների հոգևոր ապրումները: Հատկանշական է, որ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցին», - ընդգծել է Ատոմ Էգոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել