Գրեթե բոլորն էլ սիրում եմ հանկարծակի անակնկալներ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին հայտնաբերեց մեր նյութի հերոսը։ Մի առավոտ տղամարդը դուրս եկավ տնից և սարսափով հայտնաբերեց, որ տան դռներն ու պատուհանները ոչ մեծ անցքերով են պատված, որոնց ներսում կաղիններ են դրված։ Սկզբում նա մտածեց, թե դա հարևանների չար կատակն է, բայց ավելի ուշ հասկացավ, որ ոչ ոք այդքան ջանք ու եռանդ չէր ծախսի նման հիմարության վրա։ Այդ դեպքում ո՞վ էր անցքերի հեղինակն ու կաղինների տերը։

aj20150211193805

Ահա նա` կաղնու փայտփորիկը կամ, ինչպես հաճախ կոչում են, մրջնային փայտփորիկը։ Նրանք անցքեր են անում ծառերի վրա և իրենց կերը թաքցնում այնտեղ։
Տղամարդու տան պատերը հեշտությամբ են ծակվել, և թռչուններն էլ հեռուն չեն գնացել, պահեստավորվել են հենց այդտեղ։

b20141206224812

c20141206224618

d20141206224620

e20141206224623

Այժմ փայտփորիկներն այս տունը կպաշտպանեն այլ թռչուններից` պաշտպանելով իրենց պահուստը, եթե, իհարկե, տղամարդը դեմ չլինի իր դռներն ու պատուհանները պահեստի վերածել։

f20141206224626

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել