Ինքնապաշտպանության համար նախատեսված կոմպակտ ատրճանակները մնացել են անցյալում, բայց դրանց յուրահատուկ օրինակները հանդիպում են առ այսօր։ Ահա դրանցից մեկը. ռևոլվեր, որը թաքցված էր տիրոջ դրամապանակի մեջ։
Կոմպակտ ատրճանակը գտնվում էր մետաղական արկղիկի մեջ, որը դրամապանակ է հիշեցնում։ Արկղիկի երկարությունը կազմում է 105 մմ, լայնությունը` 65 մմ։ Արտաքինից այն պատված է կաշվով, իսկ ներսում բաղկացած է 2 բաժնից, որոնցից մեկում էլ թաքցված է այն։ Այդ բաժինը կարելի է բացել հատուկ նախատեսված կոճակի օգնությամբ, բայց դա պետք է անի գործից հասկացող մարդը։







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



