Lurer.com–ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տնային խաղում 5:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին»:

10-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին Ալկանտարայի արդյուանավետ փոխանցումից հետո խփեց հանդիպման առաջին գոլը, 19 րոպե անց Թոմաս Մյուլերը կրկնապատկեց թիմի գոլային առավելությունը: Առաջին խաղակեսի ավարտին` 44-րդ րոպեին Դավիդ Ալբան հաշիվը դարձրեց 3:0:

Ընդմիջումից հետո` 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Արյեն Ռոբենը, լոնդոնցիների միակ գոլը 69-րդ րոպեին հեղինակեց Ժիրուն, իսկ 89-րդ րոպեին Թոմաս Մյուլերը դուբլ ձևակերպեց և իր թիմի գոլային առավելությունը հասցրեց 4-ի:

 Մյունխենցիները այժմ գլխավորում են F խմբի մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել