ԱՄՆ–ի Միչիգան նահանգի Նովի քաղաքի 28–ամյա բնակիչ Ջեսսի Շենդը տառապում էր ճարպակալությունից և միակ մխիթարությունը գտնում էր ինտերնետ ֆորումներում բոդիբիլդերներին ծաղրելու մեջ։ Բայց 300 կգ կշռող տղան մի օր շփվեց նրանցից մեկի հետ, ով տղային խորհուրդ տվեց համակարգչի առջև նստելու փոխարեն մարզասրահ հաճախել։

Ջեսսին 2 տարի շարունակ շաբաթական 5 օր քրտնաջան մարզվում էր, ամբողջովին հրաժարվել էր վնասակար սննդամթերքից և արդյունքում կորցրեց 181 կգ։ Այժմ տղայի առջև նոր խնդիր է ծառացել. 18 կգ ավելորդ մաշկ, որի հեռացման համար 20 հազար դոլարանոց վիրահատություն է անհրաժեշտ։ Թե որտեղից պետք է հայթայթի այդքան գումար, Ջեսսին դեռևս չգիտի։

Այսպիսին էր նա առաջ՝



Այսպիսին է այսօր՝ 











Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել