Newmag.am-ը գրում է.
Նույնիսկ մի փոքր տարօրինակ է, որ այն, ինչ նորաձև է եղել մոտ 100 տարի առաջ, մինչև այժմ պարբերաբար վերադառնում է և ոգեշնչում բոլորին: Վերջին անգամ դա կատարվեց մի քանի տարի առաջ «Great Gatsby» կինոնկարի շնորհիվ: Եվս մեկ անգամ ամբողջ աշխարհը խորասուզվեց 20-րդ դարի սկզբի ջազային էսթետիկայի մեջ: Ջազի ոսկե դարաշրջանը մեզ տվել է ոչ միայն երաժշտություն, այլև նորաձևության հզոր ուղղություն: Այս ոճն այնքան ինքնատիպ և արմատական է, որ արդեն մի քանի տասնամյակ չի կորցնում իր ակտուալությունը:
Կառե սանրվածք
20-րդ դարի սկիզբը կանանց էմանսիպացիայի և տարատեսակ ձեռքբերումների ժամանակաշրջան էր, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև նորաձևության վրա: Կանայք նախ և առաջ ձերբազատվում են կանացիության խորհրդանիշից` երկար վարսերից:
Նոր ժամանակները պահանջում էին նոր սանրվածք: Կառեն հարմար է, պահանջում է ավելի քիչ խնամք և, ամենակարևորը, շատ նորաձև է: Կառեի աստղային ժամը կկրկնվի նաև 60-ականներին, և դրանից հետո երբեք չի լքի նորաձևությունը:
Այնուամենայնիվ, կառե սանրվածքի առաջին կրողները 20-ականների գեղեցկուհիներն էին և ջազային դիվաները:
Ջազային զգեստ
20-ականներին կանանց զգեստապահարաններում տեղի է ունենում իսկական հեղափոխություն: Պատմության մեջ առաջին անգամ զգեստները կտրուկ կարճանում են՝ հասնելով ծնկների մակարդակին:
Ջազային զգեստների մյուս ընդգծված առանձնահատկությունը գոտկատեղի գծի իջեցումն է:
Նոր սիլուետը նոր ժամանակների խորհրդանիշ է և ստեղծված է ազատ կնոջ համար:
Այս համաչափություններով զգեստներն այժմ կրկին շատ նորաձև են. այդ է վկայում նմանատիպ մոդելների առկայությունը ժամանակակից նորաձևության տների հավաքածուներում:
Դասական կոստյում
Տղամարդու դասական կոստյումն իր ժամանակակից տեսքով ձևավորվել է 20-րդ դարի սկզբին՝ ջազի ոսկե դարաշրջանում:
Բաճկոնների, բաճկոնակների, փողկապների, թիթեռ փողկապների, բութոնիերների և այլ աքսեսուարների դասական համադրության ոսկե կանոնները ձևավորվել են ջազային հնչյունների ներքո:
Այդ պատճառով 20-ականների էլեգանտությունը մինչև այսօր չի կորցնում իր արդիականությունը և շքեղ հմայքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Ջազի ֆեշն ժառանգությունը



