Araratnews.am-ը գրում է.
Անգլիայում եւ Ուելսում անվճար կրթության պահանջով Լոնդոնում կազմակերպված ցույցը վերածվել է ուսանողների եւ ոստիկանների միջեւ բախումների:
Բիզնեսի, ինովացայի եւ կադրերի որակավորման նախարարության շենքի առջեւ ակցիային Մեծ Բրիտանիայի բուհերում սովորող մի քանի հազար երիտասարդ է հավաքվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ցուցարարներն ու ոստիկանները նախ լեզվակռվի են բռնվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Լոնդոնյան ոստիկանության աշխատակիցները զերծ են մնացել հատուկ միջոցների կիրառումից՝ փորձելով սեփական ուժերով հանգստացնել վերահսկողությունից դուրս եկող ամբոխին: Մի քանի ցուցարար է ձերբակալվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել