24113554Պարզվել է` պանդաները կարողանում են խոսել ոչ միայն միմյանց, այլև մարդկանց հետ: Չինացի գիտնականներին հաջողվել է պարզել պանդաների լեզուն:

Սիչուան գավառում 13 տեսակի հնչյուն է բացահայտվել, որոնց միջոցով պանդաները շփվում են միմյանց հետ: Գիտնականները 5 տարի ուսումնասիրել են նրանց ձայնագրությունները:

Օրինակ` նորածին պանդաները «գիի-գիի» հնչյունն են արձակում, երբ ուտելիք են ցանկանում : Իսկ «վո-վո» նշանակում է, որ պանդան զայրացած է կամ տխուր: Ուրախություն կամ երջանկություն արտահայտելիս նրանք ասում են «վու-վու»:

Նշվում է, որ պանդաները հիմնականում լեզու սովորում են իրենց մորից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել